HOT CUP OF SEO

A startup SEO company providing professional SEO services, from technical and on-page SEO to off-page SEO.

Contact Info

Learn More

Follow Us

1. Պայմաններ և Դրույթներ

Այս դրույթներն ու պայմանները սահմանում են մեր կայքից (hotcupofseo.com) և ծառայություններից օգտվելու կանոններն ու կանոնակարգերը: Մուտք գործելով կամ օգտվելով մեր կայքից և ծառայություններից՝ դուք համաձայնում եք պահպանել այս պայմանները: Եթե համաձայն չեք այս պայմանների որևէ մասի հետ, խնդրում ենք մի օգտվեք մեր ծառայություններից:

Ծառայությունների Օգտվելը

a. Մեր ծառայություններից օգտվելու համար դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան:

b. Դուք համաձայնում եք տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն մեր ծառայություններից օգտվելիս:

c. Դուք բացառապես պատասխանատու եք մեզ տրամադրած տեղեկատվության և դրա օրինականության համար:

Մտավոր Սեփականություն

a. Մեր կայքի ամբողջ բովանդակությունը պատկանում կամ լիցենզավորված է մեր կողմից և պաշտպանված է մտավոր սեփականության մասին օրենքով:

b. Դուք չեք կարող օգտագործել, վերարտադրել կամ տարածել մեր քոնթենթն առանց մեր թույլտվության:

Օգտագործողի Վարքագիծ

a. Դուք համաձայնում եք չձեռնարկել որևէ գործողություն, որը խախտում է օրենքները, խախտում է իրավունքները կամ խանգարում է մեր ծառայություններին:

b. Դուք իրավունք չունեք փորձել ձեռք բերել չարտոնված մուտք մեր համակարգեր կամ միջամտել մեր կայքի անվտանգությանը:

Վճարումներ

a. Մեր ծառայությունների վճարման պայմանները նշված են պրոեկտի պայմանագրում:

b. Վճարումները ենթակա չեն վերադարձման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրում:

c. Դուք հնարավորություն ունեք չեղարկել ձեր բաժանորդագրությունը դրա մեկնարկից սկսած առաջին 7 օրվա ընթացքում: Այս սկզբնական շրջանից հետո կարող եք այն չեղարկել մինչև հաջորդ աշխատանքային ամսվա սկիզբը: Առաջին ամսվա համար հաճախորդները պարտավոր են վճարել ամսավճարի կեսը նախապես, իսկ մնացած կեսը այդ սկզբնական ամսվա վերջում: Երկրորդ ամսից սկսած և շարունակ հաճախորդները գանձվում են յուրաքանչյուր ամսվա վերջում՝ հետևելով մեր ստանդարտ ամսական հաշվարկային ցիկլին:

Պատասխանատվության Սահմանափակում

a. Մենք պատասխանատվություն չենք կրում մեր ծառայությունների օգտագործման հետևանքով առաջացած վնասների կամ կորուստների համար:

b. Մենք որևէ երաշխիք չենք տալիս՝ հստակ կամ ենթադրյալ, մեր ծառայություններից ստացված արդյունքների վերաբերյալ:

Դադարեցում

a. Մենք իրավունք ենք վերապահում դադարեցնել Ձեր կողմից մեր ծառայությունների օգտագործումը սույն պայմանները խախտելու համար:

b. Դադարեցումից հետո չմարված վճարման պարտավորությունները կմնան ուժի մեջ:

Գաղտնիություն

a. Ձեր կողմից մեր ծառայություններից օգտվելը կարգավորվում է նաև մեր Գաղտնիության Քաղաքականությամբ:

Պայմանների Փոփոխություններ

a. Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Պայմանները: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի անմիջապես մեր կայքում տեղադրվելուց հետո:

Governing Law

a. These terms are governed by and construed in accordance with the laws of the Republic of Armenia. Any disputes will be subject to the exclusive jurisdiction of the courts in the Republic of Armenia.

Շնորհակալություն Hot Cup Of SEO ծառայություններից օգտվելու համար:

Հարցերի դեպքում դիմեք մեզ info@hotcupofseo.com էլ. հասցեով:

2. Գաղտնիության Քաղաքականություն

Hot Cup Of SEO-ում մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր գաղտնիությունը և ապահովել Ձր անձնական տեղեկատվության անվտանգությունը: Այս Գաղտնիության Քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, բացահայտում և պաշտպանում Ձեր տվյալները, երբ դուք օգտվում եք մեր SEO ծառայություններից և այցելում եք մեր կայք (hotcupofseo.com):

Տեղեկատվություն, որ Մենք Հավաքում ենք

Մենք կարող ենք հավաքել տարբեր տեսակի տեղեկություններ՝ մեր ծառայությունները տրամադրելու և բարելավելու համար: Այն կարող է ներառել.
– Կոնտակտային տվյալներ՝ անուն, էլ. հասցե, հեռախոսահամար:
– Կայքի տվյալներ. URL-ներ, անալիտիկ տվյալներ, հիմնաբառեր:
– Վճարման մանրամասներ՝ տրանզակցիայի համար հաշվարկային տեղեկատվություն:

Ինչպես ենք Մենք Օգտագործում Ձեր Տեղեկատվությունը

Մենք օգտագործում ենք ձեր տեղեկատվությունը նպատակների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.
– Մեր SEO ծառայությունների տրամադրում և բարելավում:
– Ձեզ հետ Ձեր նախագծերի և տվյալների թարմացումների մասին քննարկումներ:
– Վճարումների և ինվոյսների մշակում:
– Մեր կայքի և ծառայությունների վերլուծում և բարելավում:
– Ձեզ մեր ծառայությունների և իրադարձությունների մասին նորություններ, հատուկ առաջարկներ և ընդհանուր տեղեկությունների տրամադրում, եթե չեք որոշել չստանալ այդպիսի տեղեկատվություն:

Տվյալների Փոխանակում և Բացահայտում

Մենք գնահատում ենք Ձեր գաղտնիությունը և պարտավորվում ենք պաշտպանել Ձեր անձնական տվյալները: Մենք չենք վաճառում կամ փոխանակում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց: Մեր ծառայությունները մատուցելիս մեզ կարող է անհրաժեշտ լինել կիսվել Ձեր տեղեկություններով վստահելի գործընկերների և ծառայություններ մատուցողների հետ, ովքեր օգնում են մեզ մեր ծառայությունների մատուցման գործընթացում: Այդ գործընկերները պարտավոր են գաղտնի պահել Ձեր տվյալները:

Այս բաժինը սահմանում է, թե ինչպես ենք մենք կիսում և բացահայտում Ձեր տվյալները տարբեր իրավիճակներում.

**Ծառայություններ մատուցողներ.** Մենք կարող ենք ներգրավել երրորդ կողմի ծառայություններ մատուցողներին` մեր գործողություններին և ծառայություններին աջակցելու համար, և նրանք կարող են սահմանափակ մուտք ունենալ դեպի Ձեր անձնական տվյալները այդ նպատակների համար:

**Բիզնես փոխանցումներ.** Միաձուլման, ձեռքբերման կամ նմանատիպ գործարքի դեպքում Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել ձեռքբերող կազմակերպությանը` նախապես Ձեզ ծանուցելով:

**Օրենքի համապատասխանությունը:** Մենք կարող ենք բացահայտել Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ ի պատասխան պետական մարմինների վավեր իրավական հարցումների:

**Պաշտպանություն և անվտանգություն.** Մենք կարող ենք բացահայտել Ձեր անձնական տվյալները՝ մեր իրավունքները պաշտպանելու, խարդախությունը հետաքննելու կամ մեր օգտատերերի անվտանգությունը ապահովելու համար:

**Համաձայնությամբ.** Մենք կարող ենք կիսվել Ձեր անձնական տեղեկություններով Ձեր համաձայնությամբ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ թեև մենք անվտանգության միջոցներ ենք ձեռնարկում, այնուամենայնիվ ինտերնետի միջոցով տվյալների փոխանցումը երբեք լիովին անվտանգ չէ:

Տվյալների Անվտանգություն

Մենք ձեռնարկում ենք ստանդարտ անվտանգության միջոցներ՝ պաշտպանելու Ձեր տեղեկատվությունը չարտոնված մուտքից, բացահայտումից կամ փոփոխությունից: Այնուամենայնիվ, ինտերնետի միջոցով տվյալների փոխանցման ոչ մի մեթոդ 100% անվտանգ չէ:

Ձեր Ընտրությունը

Դուք ցանկացած պահի կարող եք հրաժարվել մեզնից մարքեթինգային հաղորդակցություններ ստանալուց: Դուք կարող եք նաև թարմացնել կամ ջնջել Ձեր անձնական տվյալները՝ կապվելով մեզ հետ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ տվյալներ կարող են պահպանվել օրինական բիզնես նպատակներով:

Քուքիներ և Թրեքինգ Տեխնոլոգիաներ

Մենք օգտագործում ենք քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ բարելավելու Ձեր փորձը մեր կայքում և հավաքագրելու անալիտիկ տվյալները: Դուք կարող եք վերահսկել քուքիները Ձեր բրաուզերի կարգավորումներ բաժնից:

Երրորդ Կողմի Հղումներ

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր: Մենք պատասխանատվություն չենք կրում այս կայքերի քոնթենթի կամ գաղտնիության պրակտիկայի համար: Դուք կարող եք վերանայել նրանց գաղտնիության քաղաքականությունը՝ նախքան որևէ տեղեկատվություն տրամադրելը:

Երեխաների Գաղտնիություն

Մեր ծառայությունները նախատեսված չեն 18 տարեկանից ցածր որևէ մեկի համար («Երեխաներ»): Մենք գիտակցաբար չենք հավաքում անձնական տվյալներ երեխաներից:

Փոփոխություններ Գաղտնիության Քաղաքականության մեջ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր Գաղտնիության քաղաքականությունը: Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մեր կայքում դրանց տեղադրման պահից: Խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել այս Գաղտնիության Քաղաքականությունը փոփոխություններին տեղյակ լինելու համար:

Կապվեք Մեզ Հետ

Եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ info@hotcupofseo.com էլ. հասցեով:

Օգտվելով մեր SEO ծառայություններից և մուտք գործելով մեր կայք՝ Դուք համաձայնում եք սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ նշված պայմաններին:

Hot Cup Of SEO
info@hotcupofseo.com